Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Պարտքային բեռի աճը վկայում է ֆինանսական կառավարման անարդյունավետության մասին

Պարտքային բեռի աճը վկայում է ֆինանսական կառավարման անարդյունավետության մասին
12.05.2025 | 17:48

2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա 4000-ի փոխարեն՝ արձանագրելով 10% աճ։

Մասնավորապես, արտաքին պարտքի հաշվին մեկ շնչի բաժին ընկնող բեռը կազմել է մոտ 2300 ԱՄՆ դոլար՝ 9,5% աճով, իսկ ներքին պարտքի բեռը՝ 2100 ԱՄՆ դոլար՝ 10,5% աճով։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի բնակչության տարեկան աճի դանդաղման ֆոնին։

Պարտքային բեռի նման աճը տեղի է ունենում առանց համարժեք սոցիալ-տնտեսական վերելքի։ Ընդհակառակը՝ այն վկայում է պետական ֆինանսական կառավարման մեջ քաղաքական կամքի պակասի ու արդյունավետության խնդրի մասին։ Նման պայմաններում հասարակության վրա ավելացող ֆինանսական ճնշումն ավելի շուտ խոսում է պարտքի քաղաքական նպատակով օգտագործման, քան իրական զարգացման մասին։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ